211652_close_icon

Վարդան Հարությունյանին կալանավորելու որոշումը փաստարկված չէ, չկա հիմք, որ նա կարող է խոչընդոտել գործի քննությանը. փաստաբանական խմբի անդամ

views-count397 դիտում article-date 13:18 22-08-2025
ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին կալանավորելու  որոշման դեմ բողոքը կքննի Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարեն Ամիրյանը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբանական խմբի անդամ Արմեն Անդրիկյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին կալանավորվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը։ Նրան իրավապահները մեղադրում են ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացմանմեջ, մինչդեռ, մեղադրանքի հիմքում դրված հանգամանքներով քննություն արդեն իրականացվել է դեռևս յոթ տարի առաջ և հերքվել։ Մասնավորապես, քրեական գործը վերաբերում է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության հետ, սակայն այս ընկերության հետ առնչության վերաբերյալ քրեական գործով 2018թ․ քննություն է իրականացվել և վարույթը կարճվել էր։  Ստացվում է՝ յոթ տարի անց իրավապահները որոշել են նույն կարճված գործի  տվյալներով առանձին քրեական գործ  հարուցել և հետապնդում իրականացնել։

Վարդան Հարությունյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել, որով պաշտպանության կողմը վիճարկել է թե՛ հիմնավոր կասկածի, թե՛ կալանավորման հիմքերի առկայության հարցը։ 

«Հիմնավոր կասկածի մասով նշել ենք, որ մեղադրանքներում ներառված բոլոր հանցակազմերի մասով արդեն 2018 թվականին քննություն իրականացվել է և գործի վարույթը կարճվել է»,- հայտնեց փաստաբանը։

Ինչ վերաբերում է կալանքի հիմքերին, ապա պաշտպանության կողմն արձանագրել է, որ  դատարանի որոշումը հիմնավորված և փաստարկված չէ և որևէ հիմք առկա չէ, որ Վարդան Հարությունյանը կարող է խոչընդոտել քննությանը։ 

Նմանատիպ նյութեր