211652_close_icon

Մակրոնն ու Էրդողանը քննարկել են Երևան-Բաքու կարգավորումը

views-count451 դիտում article-date 17:38 21-08-2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը  հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ ի թիվս այնլնի քննելրով նաև հայ-ադրբեջանական կարգավորումը և Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը:

«Մենք խոսեցինք նաև հույսի մասին, որը ծագեց օգոստոսի 8-ին ԱՄՆ նախկին նախագահ Թրամփի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի հանդիպումից։ Կարևոր է, որ զարգացումները շարունակվեն, ապահովեն բոլոր սահմանների վերաբացումը և տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը», - գրել է Մակրոնը:

Հիշեցնենք, որ  Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի միջնորդությամբ համատեղ հռչակագրի են ստորագրել: Այն ի թիվս այլնի վերաբերում է նաև  հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը:

Նմանատիպ նյութեր