Մակրոնն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Թուրքիայի ֆինանսական ճգնաժամի հարցը
Թուրքիայում տնտեսական կայունությունը կարեւոր նշանակություն ունի Ֆրանսիայի համար: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է Anadolu-ն՝ վկայակոչելով նախագահական աշխատակազմում իր աղբյուրներին։
Էրդողանն ու Մակրոնն ընդգծել են Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ տնտեսական, առեւտրային հարաբերությունների ու փոխադարձ ներդրումների ընդլայնման կարևորությունը:
Զրուցակիցները համաձայնության են եկել Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի և նրա ֆրանսիացի գործընկերոջ միջև հնարավորինս կարճ ժամկետներում հանդիպում անցկացնելու հարցի շուրջ։