211652_close_icon

Արցախի Ազգային ժողով գոյություն չունի. Գևորգ Պապոյան

views-count1183 դիտում article-date 13:52 21-08-2025
Արցախի Ազգային ժողով գոյություն չունի: Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, արձագանքելով լրագրողի այն հարցին, որ երեկ Արցախի ԱԺ-ն տեղահանված ժողովրդի անունից դիմել է ԵԱՀԿ մասնակից պետություններին:

«Հայաստանի Հանրապետությունը չի կարող սպասարկել կոնֆլիկտ և Հայաստանի Հանրապետության նպատակն է այս պետության հարատևությունը և այս հողի վրա տևական խաղաղություն:

Ու մենք ՀՀ-ին հանելու ենք կոնֆլիկտներից, հանել ենք կոնֆլիկտներից: Այստեղ այլևս պատերազմ չի լինելու, այլևս ՀՀ-ն կոնֆլիկտների կողմ չի լինելու, խաղաղություն է լինելու, ճանապարհների ապաշրջափակում է լինելու, տնտեսական զարգացում է  լինելու, արտագաղթ չի լինելու:

Պետք է հաշտվել դրա հետ, որ պատերազմ չի լինելու, խաղաղություն է լինելու, ու որևէ մեկին չի հաջողվելու մեր ժողովրդին ու մեր պետությանը  ներքաշել տարբեր տեսակի պատերազմների մեջ»,-ասել է Պապոյանը:

Նմանատիպ նյութեր