1129 դիտում
09:45 20-07-2023
Արփի Դավոյանը տուն չունի. պետությունն է փոխհատուցում վարձը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «Երեւան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին տրվում է Երեւան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում»:
Այս հոդվածը տարիներ շարունակ գործել է եւ կիրառվել, ու թեեւ մասնավորեցված չէ, թե որ պատգամավորները կարող են օգտվել այս դրույթից, ավանդաբար այս հոդվածով ընձեռնված հնարավորությունից օգտվել են պատգամավորներ, որոնք մարզերից են ընտրվել՝ մեծամասնական ընտրակարգով:
Այսինքն՝ նախկինում, երբ գործում էր նաեւ ընտրության մեծամասնական ձեւաչափը, երբ ընտրողները իրենց համայնքներում ու մարզերում էին պատգամավորներ ընտրում, պատգամավորները ստիպված էին լինում մարզերից գալ Երեւան ու վարձով բնակվել մայրաքաղաքում, դրա համար էլ պատգամավորների երաշխիքների մասին օրենքում նշված է եղել, որ պետք է նրանց ապահովել բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում:
Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցության պատգամավորները որոշել են օգտվել օրենքի վերը նշված հոդվածից, եւ ով տուն չունի, պետության հաշվին վարձավճարի փոխհատուցում է ստանում:
«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ-ից պահանջել է տրամադրել, թե 2021, 2022, 2023 թվականներին որ պատգամավորներն են վարձավճարի փոխհատուցում ստացել: Օրինակ՝ ՔՊ վարչության անդամ Արփի Դավոյանը 2021 թվականին, երբ ԱԺ պատգամավոր է ընտրվել, պատգամավորի աշխատավարձին, ներկայացուցչական ծախսի համար նախատեսված գումարին եւ պարգեւավճարներին զուգահեռ, նաեւ ամսական 100 հազար դրամ գումար է ստացել՝ որպես բնակարանի վարձավճար:
Ըստ կենսագրության՝ Արփինե Դավոյանը 2009-ից աշխատել է Երեւանի դպրոցներից մեկում՝ որպես հոգեբան, այսինքն՝ երկար տարիներ բնակվել է Երեւանում, տուն չի ունեցել: ԱԺ պատգամավոր է ընտրվել 2018 թվականին ու սկսել է պետության հաշվին վարձավճար ստանալ: Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր ժամանակ ասում էր՝ պետբյուջեն մսխողներ կամ պետբյուջեի հաշվին սեփական բարեկեցությունը կառուցողներ: Հիմա, թերեւս, իր կողքին հենց այդպիսի մարդիկ են, որոնք մսխում են պետբյուջեն»:
Մանրամասն թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1591 դիտում
08:12 20-01-2024
«Քաղաքացիական պայմանագիր»-ը երկար փնտրտուքների մեջ էր. ինչու էր Արփի Դավոյանը մերժել նրանց առաջարկը. «Ժողովուրդ»
1078 դիտում
08:12 15-03-2024
ՔՊ պատգամավորներ Արփի Դավոյանը և Ալխաս Ղազարյանը հարցաքննվել են․ «Ժողովուրդ»
964 դիտում
08:06 23-05-2024
Արփի Դավոյանը ցանկանու՞մ է ընդլայնել Գլխավոր դատախազի լիազորությունները. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1069 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1693 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»