211652_close_icon
views-count1297 դիտում article-date 10:30 18-08-2025

Մարդկանց ընդդիմադիր խոսք հնչեցնելու համար ոչ միայն ազատազրկում են, այլ խոշտանգում․ Աբրահամյան

Թեև իշխանությունների կողմից կալանքը որպես պատժիչ միջոց գործածելու հանգամանքը նույնիսկ իրենց հովանավոր արտաքին ուժերն են արձանագրում, սակայն դրանից իրավիճակը երկրում չի փոխվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Այն երկրները կամ իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք նախկինում կոշտ դիրքավորում ունեին մարդու իրավունքների կամ օրենքի գերակայության ապահովման առումով, հիմա կա´մ լռում են կա´մ սահմանափակվում խորհրդանշական տեքստերով:

Ավելին, մարդկանց ընդդիմադիր խոսք հնչեցնելու համար ոչ միայն ազատազրկում են, այլ խոշտանգում, իսկ դա առաջին հերթին արտահայտվում է առողջական խնդիրներ ունեցող անձանց բուժսպասարկումը պատշաճ որակով և օպերատիվությամբ չիրականացնելուն:

Ի դեպ, վերջին օրինակը ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին է, ով առողջական խնդիրներ ունի, սակայն իշխանությունը ձգձգում է նրա` պատշաճ բուժզննության անցկացումը:

Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի թիրախավորված անձանցով ազդակներ հղի հանրությանն առ այն, որ ընդդիմադիր մոտեցումներն իրենց համար ենթակա են խիստ պատիժների, իսկ իրենք օրենք խախտելու հետ կապված խնդիր չունեն»,-գրել է Աբրահամյանը։

Նմանատիպ նյութեր