211652_close_icon

Ես այն կեցվածքը չունեմ, որ խնդրեմ` ինձ բաց թողնեն. Միքայել սրբազանի ելույթը դատարանում

views-count673 դիտում article-date 20:54 15-08-2025
Սրբազանը հայտարարեց, որ իրենց ոչ թե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են կալանավորել, այլ այս դեմոկրատիկ կոչված խեղկատակ իշխանությունը։

 Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի պատրաստվում խնդրել դատարանին, որ իրեն ազատ արձակեն։ Sputnik.Արմենիայի հաղորդմամբ՝ նա այդ մասին հայտարարեց դատարանում։

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է սրբազանի գործով առաջին դատական նիստը:

«Ես այն կեցվածքը չունեմ, որ խնդրեմ մեղադրող կողմին կամ դատարանին, որ ինձ բաց թողնեն։ Ես ոչ մի հանցանք այս աշխարհում ու այս երկրի նկատմամբ չեմ կատարել»,– հայտարարեց սրբազանը։

Դահլիճը նրա այս խոսքերից հետո սկսեց ծափահարել։

«Սա այս իշխանությունների խարանն է` անկախ նրանից, ես կնստեմ, թե չէ։ Այս իշխանությունն ավելի մեծ խարան էլ ունի` Արցախի կորուստ, հազարավոր զոհեր… Սա հազարապատիկ ավելի մեծ խայտառակություն է։ Մեր ձերբակալման ու կալանավորման համար մենք չենք կարող մեղադրել նախկիններին. Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մեզ չեն կալանավորել ու գցել վարչապետի ջեբը, մեզ կալանավորել է այս դեմոկրատիկ կոչված խեղկատակ իշխանությունը»,- ասաց սրբազանը։

Նա ընդգծեց, որ բացարձակապես վատ չի զգում իր կալանավորումից։

«Ես ամաչում եմ իմ երկրի, իմ Հայաստանի Հանրապետության համար, որի ծառան եմ եղել 50 տարի։ Ոչ մի օտար պետության ու կազմակերպության ես չեմ ծառայել։ Եթե ես հանցանք կատարած լինեի, իմ սրբազան եղբայրների աչքերին չէի համարձակվի նայել»,– հայտարարեց Միքայել Աջապահյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր