211652_close_icon
views-count2005 դիտում article-date 21:40 15-08-2025

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հնդկաստանին Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հնդկաստանի կառավարությանն ու ժողովրդին շնորհավորել է երկրի Անկախության օրվա կապակցությամբ։

Գերատեսչությունը համապատասխան շնորհավորական ուղերձը տարածել է X-ի միկրոբլոգում։

«Մեր անկեղծ շնորհավորանքներն ենք հղում Հնդկաստանի կառավարությանը և ժողովրդին՝ Հնդկաստանի Անկախության Օրվա կապակցությամբ՝ մաղթելով նրանց շարունակական հաջողություններ և առաջընթաց»,-ասված է ԱԳՆ-ի գրառման մեջ։

Նմանատիպ նյութեր