211652_close_icon

Հարցազրույցը դիտարկել կոչ, դա աբսուրդ է. կարող ենք միայն արձանագրել, որ սա իրականում արդարադատության տոտալ բացակայություն է. Արամ Վարդևանյան

views-count1015 դիտում article-date 14:52 15-08-2025
Կալանքը որպես խափանման միջոց պահպանելով մենք կարող ենք միայն արձանագրել, որ սա իրականում արդարադատության տոտալ բացակայություն է, տոտալ, ցավով եմ ասում: Այս մասին հայտարարել է Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Հարցազրույցը դիտարկել կոչ, դա աբսուրդ է: Ես չգիտեմ՝ ոնց է դա ստացվում իրենց մոտ: Ու ոնց է ստացվում, որ լավ, իսկապես, դատավոր Արտակ Կարապետյանը, չգիտեմ՝ ինչպես, գտավ, որ այդտեղ հիմնավոր կասկած կա, դատավոր Արմեն Դանիելյանը՝ անցնենք առաջ, բայց դատավոր Տիգրան Դավթյանի մոտ ոնց է ստացվել այդ հարցազրույցում տեսնել իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ, ես չեմ պատկերացնում:

Իրավաբանության մեջ, հատկապես դատավորի առաքելության մեջ «ոսկե միջին» գոյություն չունի:

Կամ գոյություն ունի իրավունք, կամ իրավունք գոյություն չունի: Հիմա դատավոր Դավթյանի դեպքում պետք է արձանագրենք, որ իրավունքը ստորադասվեց քաղաքական գործընթացներին:

Այսպես է ստացվում, և սա ցավով եմ ասում: Որովհետև այդտեղ տեսնել իրավունք, հնարավոր չէ, այս դատական ակտի պայմաններում: 55 օրից ավելի կալանավորված անձին միջին ծանրության հանցանքի համար ասել, որ ևս 2 ամսով պետք է շարունակի այդ կալանքը: Իրավունքը միևնույն է գերակայելու է: Համանման մոտեցում ունի նաև Սամվել Կարապետյանը»,-ասաց Վարդևանյանը:

Նմանատիպ նյութեր