3862 դիտում
13:44 19-02-2020
Հայտնի է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստի օրը
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը կկայանա փետրվարի 25-ին ժամը 15:00-ին:
Այս մասին տեղեկացանք «datalex» դատական տեղեկատվական համակարգից: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դատավոր Վահե Միսակյանը վարույթ էր ընդունել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը:
Մեղադրանքի կողմ է ներկայացել ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թ․ ապրիլի 9-ից մինչև 2018 թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարում։
Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010 թ․ դեկտեմբերի 31-ից մինչև 2016 թ․ սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով ՀՀ գյուղատնտեսության նախարար, այսինքն՝ ՀՀ կառավարության անդամ, պաշտոնատար անձ, «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, 2013 թ․ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ, իր տեղակալ Սամվել Գալստյանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ, օգտագործելով պաշտոնատար այլ անձանց հետ դիտավորությամբ խմբի կազմում կատարել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների՝ ընդհանուր 489.160.310 ՀՀ դրամի վատնում:
Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր, 2013 թ․ հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում դրդել է 2013 թ․ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերգո Կարապետյանին՝ ՀՀ հողօգտագործողներին 2013 թ․ գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռք բերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացքում կատարել ՀՀ կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների՝ ընդհանուր 489.160.310 ՀՀ դրամի վատնում։
Սամվել Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2003 թ․ ապրիլի 14-ից մինչև հունիսի 9-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում օժանդակել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումար՝ 489․160․310 ՀՀ դրամի հափշտակություն կատարելուն։
Գևորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թ․ հունիսի 25-ից մինչև 2015 թ․ հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում օժանդակել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակություն կատարելուն:
Նմանատիպ նյութեր
5228 դիտում
14:38 25-02-2020
Մեկնարկում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարությունը․ ուղիղ. tert.am
1526 դիտում
20:10 26-03-2020
Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մարտի 26-ի դատական նիստը հետաձգվել է
2751 դիտում
14:23 23-04-2019
Հայտնի է Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ գործով առաջին դատական նիստի օրը
Այս բաժնից
1087 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1180 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1384 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ