211652_close_icon

«Ինչ չէր կարելի Սամվել Կարապետյանի ՀԷՑ-ին, հիմա կարելի է․ իրենք չեն պատժվելու»․ Դավիթ Ղազինյան

views-count391 դիտում article-date 22:49 14-08-2025
«Քաղաքական հետապնդում է, ոչ մի իրավական գործընթաց ես չեմ տեսնում»,- «Տաշիր» խմբի ընկերությունների սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննության ժամանակ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀԷՑ-ի նախկին փոխտնօրեն Դավիթ Ղազինյանը։

Ըստ նրա՝ իրավական պետությունում Վերաքննիչ դատարանի որոշումն  անհետևանք չէր մնա․ «Իրավական պետությունում Սամվել Կարապետյանը կալանավայրում չէր լինի, քանի որ չի արել արարք, որը ենթադրում է ընդհանրապես խափանման միջոցի ընտրություն, քրեական վարույթի նախաձեռնում, էլ ուր մնաց կալանավայրում լինելը»։

Ինչպես հայտնում է  Aravot.am-ը՝ ՀԷՑ-ի հետ կապված էլ իշխանությունների այն հայտարարություններին, թե գումարներ են հետ բերում և այլն, Դավիթ Ղազինյանն այսպես արձագանքեց․ «Չկա նման բան, տենդերներ են հայտարարում առանց կոնկրետ պարզաբանելու՝ ինչի մասին է խոսքը։

Ընդամենը մալուխի տենդեր է, ասում են՝ 50-70 հոգի դիմել են, նախկինում երկու-երեք հոգի էին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր