211652_close_icon

Հայաստանի թենիսի ֆեդերացիան նոր տարբերանշան ունի

views-count454 դիտում article-date 17:21 14-08-2025
Հայաստանի թենիսի ֆեդերացիան նոր տարբերանշան ունի: Այս մասին հայտնում են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից:

Տարբերանշանը ոգեշնչված է հայկական հյուսվածքային զարդանախշերից։

«Կառուցվածքի հիմքում՝ շրջանաձև վահան է, որը խորհրդանշում է հուսալիություն և ամրություն։

Ռակետների հյուսվածքային ձևը խորհրդանշում է միություն, իսկ դասավորությունը՝ շարունակական աշխատանք, առաջընթաց և կայուն զարգացում»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։

Վերջնական պատկերն ամբողջական է դարձնում հայոց եռագույնը։

Նմանատիպ նյութեր