Օգոստոսի 13-ին Երևանի մետրոպոլիտենը հյուրընկալեց Երևան քաղաքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանին
Օգոստոսի 13-ին Երևանի մետրոպոլիտենը հյուրընկալեց Երևան քաղաքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանին։
Մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի և երթևեկության գծով տնօրեն Աղասի Ղուկասյանի ուղեկցությամբ տիկին Վարդանյանը շրջեց մետրոպոլիտենի տարբեր կայարաններում։
Տիկին Վարդանյանի այցի նպատակն էր ավելի մոտիկից ծանոթանալ մետրոպոլիտենի վերջին տարիների ձեռքբերումներին ու փոփոխություններին։ Նա հետաքրքրվեց ոչ միայն միասնական տոմսային համակարգի նոր լուծումներով, այլև մետրոպոլիտենի ենթակառուցվածքների ընդհանուր վիճակով, տեխնիկական փոփոխություններով և արդիականացման աշխատանքներով, այդ թվում՝ շարժասանդուղքների փոխարինմամբ։
Այցի ընթացքում տիկին Վարդանյանը զրուցեց քաղաքացիների հետ, լսեց նրանց կարծիքներն ու առաջարկները, հետևեց տոմսերի վաճառքի գործընթացին։
Շրջայցի ընթացքում եղավ նաև «Զորավար Անդրանիկ» կայարանում, որտեղ շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները։
Տիկին Վարդանյանը բարձր գնահատեց կատարվող բարեփոխումների կարևորությունը՝ ապահով և հարմարավետ տրանսպորտային ծառայություն մատուցելու գործում և ընդգծեց մետրոպոլիտենի դերը որպես հանրային տրանսպորտի առանցքային օղակ՝ կարևորելով նաև նրա բացառիկ նշանակությունը մեր քաղաքի կենսագործունեության և հարմարավետության ապահովման գործում։