211652_close_icon
views-count2965 դիտում article-date 14:21 13-08-2025

Կաթողիկոսի նկատմամբ հրապարակային hարձակումներն անընդունելի են. նման գործելակերպը չի կարող նորմալիզացվել. Ռոբերտ Ամստերդամ

Շատ հազվադեպ եմ ես տեսել այն, ինչ տեսնում եմ Հայաստանում: Նման բան տեղի չի ունենում: Նման գործելակերպը չի կարող նորմալիզացվել: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը՝ անդրադառնալով ՀՀ իշխանություն-Հայ առաքելական եղեղեցի հարաբերություններին:

«Կաթողիկոսի նկատմամբ հրապարակային հարձակումներն անընդունելի են քաղաքակիրթ հասարակությունում: Խաղաղ, քաղաքացիական հասարակության քննարկումների միջոցով այս խնդիրները լուծելու պահն է»,- ասել է միջազգային իրավապաշտպանը, հավելելով, որ այդ խնդիրները քրեական դատարանին չեն վերաբերում:

Նմանատիպ նյութեր