Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. Պետդեպ
Հայաստանի և Ադրբեջանի միջև վաշինգտոնյան պայմանավորվածությունը, այս գործարքը կարևոր է նախագահ Դոնալդ Թրամփի համար. այս մասին ճեպազրույցում ասել է Պետդեպի խոսնակ Թեմի Բրյուսը:
«Սա կարևոր է այս վարչակազմի համար։ Սա կարևոր է աշխարհի համար... Թեև շատերն են փորձել են՝ եվրոպացիները, ֆրանսիացիները, Պուտինը և նույնիսկ Բայդենը, միայն նախագահ Թրամփը կարողացավ հաջողությամբ այս երկու երկրները միավորել՝ այս պատմական խաղաղությանը համաձայնության գալու համար։
Այսպիսով, կարծում եմ, աշխարհը գիտի, որ նա հանձնառու է երկրների միջև երկարատև, կայուն խաղաղությանը՝ անկախ նրանից, թե որքան են տևել հակամարտությունները կամ թշնամանքը։ Եվ այդ հանձնառությունը, ինչպես մենք նաև տեսել ենք, հիմնված է դիվանագիտության վրա», - ասել է խոսնակը: