211652_close_icon

Սպասվում է անձրև և ամպրոպ

views-count3394 դիտում article-date 15:26 10-08-2025
Oգոստոսի 10-15-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում առաջիկա 5 օրերին  սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևան քաղաքում օգոստոսի 10-ի երեկոյան, 10-13-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում oգոստոսի 10-ի երեկոյան, 11-13-ին գիշերը և երեկոյան, 14-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։

Օգոստոսի 10-15-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-ի ցերեկը, 11-13-ին աստիճանաբար կնվազի ևս 2-4 աստիճանով:

Նմանատիպ նյութեր