Հայաստանը հակամարտության կառավարման փուլից թևակոխել է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլ․ ԱԳ փոխնախարար
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը կարծում է, որ Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպման արդյունքներով չափազանց կարևոր զարգացում է տեղի ունեցել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ճանապարհին։
«Կարելի է արձանագրել, որ արտաքին քաղաքական հետագա ուղենիշների առումով Հայաստանը հակամարտության կառավարման փուլից թևակոխում է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլ, որը, բնականաբար, շարունակելու է շատ մեծ ջանքեր պահանջել մեր արտաքին քաղաքական գերատեսչությունից, նաև մեր մյուս գործընկերներից։ այս ուղղությամբ աշխատնքները պետք է շարունակվեն։ Առաջնահերթությունների թվում է նաև տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացը, որի համատեքստում արձանագրվեցին 4 կարևորագույն սկզբունքները, որոնք կարմիր գիծ էին Հայաստանի համար․ այն է՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և փոխադարձության սկզբունքներով Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Վահան Կոստանյանը։
Նրա խոսքով՝ սա վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության արտսաքին քաղաքականության և խաղաղության օրակարգի ճանապարհին շատ կարևոր հանգրվան էր, և այս ուղղությամբ դեռ ավելին պետք է արվի։
Անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ-Ադրբեջան եռակողմ հռչակագրի հնարավոր ազդեցությանը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վրա՝ Կոստանյանը հիշեցրել է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսությունն ընթանում է առանց միջնորդների, սակայն կարելի է հույս հայտնել, որ վաշինգտոնյան հռչակագիրը դրական կանդրադառնա նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա, որովհետև կնքված հռչակագրով նոր տնտեսական հնարավորություններ են բացվել տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի համար։ «Հույս ունենք, որ մեր թուրք գործընկերները կավելացնեն իրենց ջանքերն այս ուղղությամբ, և դա թույլ կտա նաև արձանագրել դրական առաջընթաց Հայաստան-Թուրքիա հարաբերություններում»,- եզրափակել է Վահան Կոստանյանը։
Վաշինգտոնում Հայաստանի վարչաօետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպման արդյունքներով Հայաստանը, Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանը համատեղ հռչակագիր են ստորագրել, Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, ինչպես նաև համատեղ դիմում են ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հարցով։