211652_close_icon

Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների կալանավորումը մտահոգիչ են. Օլիֆանտ

views-count1645 դիտում article-date 11:21 10-08-2025
Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների կալանավորումը, ինչպես նաև Մայր Աթոռի դեմ ատելության խոսքի աճը մտահոգիչ են։ X-ի իր միկրոբլոգում գրել է կանադացի պատգամավոր, ԱԳ նախարարի խորհրդարանական քարտուղար Ռոբերտ Օլիֆանտը։

«Կանադան գնահատում է Հայաստանի հետ իր գործընկերությունը, որը հիմնված է ժողովրդավարական կառավարման, մարդու իրավունքների և օրենքի գերակայության անաչառ կիրառման նկատմամբ ընդհանուր հավատքի վրա։ Մենք վստահ ենք, որ Հայաստանի իշխանությունները կգործեն այնպես, որ պաշտպանեն այս սկզբունքները։ Տարածաշրջանում անկայուն իրավիճակի պայմաններում Հայաստանի ժողովրդավարական առաջընթացն ավելի կարևոր է, քան երբևէ»,-ընդգծել է Ռոբերտ Օլիֆանտը։

Նմանատիպ նյութեր