Մարտինեսը «Բարսելոնայից» տեղափոխվեց «Ալ Նասր»
34-ամյա կենտրոնական պաշտպան Ինյիգո Մարտինեսն Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայից» տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի»։
Իսպանացի ֆուտբոլիստը խզել է պայմանագիրը կատալոնական ակումբի հետ եւ ազատ գործակալի կարգավիճակում է միացել «Ալ Նասրին», որի հետ պայմանագիրը մեկ տարով է, եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Ինյիգո Մարտինեսը 2023թ․ ամռանն է միացել «Բարսելոնային», որի կազմում մասնակցել է 71 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Նա հանդես է եկել նաեւ «Աթլետիկում» եւ «Ռեալ Սոսիեդադում», 2013 թվականից Իսպանիայի հավաքականի խաղացող է։
Transfermarkt-ը Ինյիգո Մարտինեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո