211652_close_icon

Բագրատ Սրբազանի և մյուսների գործը մակագրվել է Կարեն Ֆարխոյանին

views-count718 դիտում article-date 22:29 09-08-2025
Բագրատ Սրբազանի և մյուսների վերաբերյալ  գործը մակագրվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին։ Այս մասին հայտնում է փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

Հիշեցնենք՝ մեղադրանք է առաջադրվել 18 անձի՝ ահաբեկչության և իշխանության յուրացման նախապատրաստման հոդվածներով։

Այսպես կոչված «ռեպրեսիաների» գործով կալանավորվել է 18 անձ, այդ թվում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը, Տավուշի թեմի մամուլի քարտուղար, Սրբազան պայքարի մասնակից Լիդիա Մանթաշյանը, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանը, զոհված զինծառայողի հայր Արա Ռոստոմյանը, Աղվան Արշակյանը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը, Կարո Օկոմուշյանը, Տիգրան Թոփալյանը, գործարար Տիգրան Գալստյանը, Հրայր սարկավագ Հակոբյանը, ակտիվիստ Արսեն Ղազարյանը։

Ավելի ուշ նույն գործով կալանավորվեց նաև Արթուր Սարգսյանը։

Վերաքննիչ դատարանի որոշմամբ հետագայում Հրայր սարկավագն ազատ է արձակվել։

Նմանատիպ նյութեր