211652_close_icon

Սյունիքը եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության մաս. Նիկոլ Փաշինյան

views-count1555 դիտում article-date 09:35 09-08-2025
Սյունիքը եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության մաս, ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ստորագրված հռչակագրով մենք արձանագրեցինք՝ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանցից տարածքային պահանջներ չեն ունենալու»,-ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ որևէ ուժային, ռազմական կոմպոնենտ չկա ու դրա մասին խոսք լինել չի կարող։

«Պետք չէ ստեղծել խոսույթներ, որոնք չկան»,- ասաց նա։

Վարչապետը նշեց, որ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը չեն կարող խախտվել։

Նմանատիպ նյութեր