Տասնյակ կեղծ դիպլոմներով կոսմետոլոգիական ծառայություններ են մատուցվել․ ԱԱՏՄ աղմկահարույց բացահայտումը
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2024-2025թ.թ․ վերահսկողական գործունեության ընթացքում դիպլոմների կեղծման 14 դեպք է բացահայտել։
Տեսչական մարմնից «Ռադիոլուրին» հայտնել են՝ կեղծված թղթերը ներկայացվել են որպես արտասահմանյան ուսումնական հաստատությունների դիպլոմներ, որոնցով ներկայանալով՝ մի շարք քաղաքացիներ Հայաստանում բժշկական գործունեություն են ծավալել՝ հիմնականում պլաստիկ վիրաբուժության, կոսմետոլոգիայի ու ստոմատոլոգիայի ոլորտներում։ Գործն այժմ իրավապահ մարմինների տիրույթում է։ «Ռադիոլուրը» փորձել է պարզել, թե որտեղ, որ ոլորտներում ու ում ձեռքերում են եղել կեղծ փաստաթղթերը։
Հայաստանում վերջին 1 տարում բժշկական կեղծ դիպլոմով գործունեություն ծավալելու 14 դեպք է բացահայտվել։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանն աղմկահարույց բացահայտումների մանրամասներն է ներկայացնում՝ նշելով, որ կեղծ դիպլոմների առկայությունը բացահայտել են բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող ընկերություններում տեսչական վերահսկողություն իրականացնելիս։ Հակոբյանը բացատրում է՝ բժիշկ ներկայացող այդ անձինք իրենք են կեղծ փաստաթղթեր պատրաստել և ներկայացրել դրանք որպես այս կամ այն բուհի տրամադրած։
«Նախ նշեմ, որ խոսքը հայաստանյան բուհերին չի վերաբերում, և կեղծ դիպլոմներ ու վկայականներ տրվել են ոչ թե բուհերի կամ ուսումնական հաստատությունների, այլ կոնկրետ անձանց կողմից։ Մենք կեղծ դիպլոմների փաստն արձանագրել ենք՝ դիմելով այդ օտարերկրյա ուսումնական հաստատություններին և հարցումներ նախաձեռնելով, թե արդյոք դրանք այսինչ թվականին, այսինչ անձին տվել են այսինչ համարի դիպլոմ կամ վկայական։ Հարցման պատասխանները ստացվել են՝ կամ հաստատել են, կամ, ընդհակառակը, տեղեկացրել են, որ նման անձի նման համարով դիպլոմ կամ վկայական չի տրվել, հետևաբար, այդ դիպլոմը կամ վկայականը կեղծ է»։
Կեղծված փաստաթղթերն առավելապես ներկայացվել են որպես Ռուսաստանի, Ուկրաինայի կամ Բելառուսի ուսումնական հաստատությունների անունից տրված։ Դրանցով ներկայացողներն աշխատել են որպես պլաստիկ վիրաբույժ, բժիշկ-կոսմետոլոգ, ստոմատոլոգ ու բուժքույր, իսկ թե հայաստանյան ո՞ր բուժհաստատություններում՝ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը չի մանրամասնում։
«Առաջին հերթին բոլոր դեպքերը մենք փոխանցել ենք իրավապահ մարմիններին, հետագայում էլ եթե բացահայտվեն՝ նորից փոխանցելու ենք իրավապահ մարմիններին․ հաղորդում ենք ներկայացնում։ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսդրությամբ սահմանված է տույժ բժշկական պատշաճ կրթություն չունեցող և սահմանված կարգով բժշկական գործունեության չթույլատրված անձի կողմից բժշկությամբ զբաղվելու դեպքում։ Այդ դեպքում կիրառում ենք տույժ՝ 200 հազար դրամի չափով, միաժամանակ միջնորդություններ ենք ներկայացնում լիազոր մարմնին՝ այդ բուժաշխատողների բժշկական գործունեությունը կասեցնելու, ինչպես նաև այդ դիպլոմների հիման վրա նրանց տրամադրված հավաստագրերն ուժը կորցրած ճանաչելու հարցերը քննարկելու նպատակով»։
Առողջապահական և աշխատանքի տեսչականում այսօրինակ այլ բացահայտումներ չեն հիշում։ Այս մեկն աննախադեպ է՝ ասում է Թագուհի Հակոբյանը և ընդգծում՝ արտասահմանյան բուհերի կեղծ դիպլոմների հանգամանքը բացահայտել են այն վարույթի շրջանակում, որը նախաձեռնվել էր անձի առողջության վրա ծանր հետևանք թողած միջամտության կամ մահվան ելքով վիրահատությունների գործով։ Հենց այս պրոցեսում են որոշել ստուգել փաստաթղթերի իսկությունը, իսկ կեղծիքը բացահայտելուց հետո էլ խստացրել են վերահսկողութունը․ հիմա արտասահմանյան ներկայացվող բոլոր դիպլոմներն են նույն ստուգումն անցնում։
«Տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ արդեն վերահսկողության սահմաններն ընդլայնվել են, վերահսկողությունը խստացվել է, և մեր վերահսկողության շրջանակում, լինի պլանային ստուգում, թե վարչական վարույթ, երբ մենք բժշկական կազմակերպություններում ուսումնասիրության առարկա ենք դարձնում բժշկական կրթության փաստը հավաստող փաստաթղթեր, երբ հանդիպում ենք օտարերկրյա դիպլոմի կամ վկայականի, պարտադիր հարցում ենք ուղարկում տվյալ բուհին»։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը բժշկական օգնության սպասարկման որակը վերահսկելու լիազորություններ չունի՝ ասում է Թագուհի Հակոբյանը։ Իսկ կեղծ դիպլոմով հանդես գալու առումով, ասում է, ստացվում է, որ քաղաքացիներին բժշկական օգնություն ու սպասարկում են տրամադրել մարդիկ, ովքեր դա անելու իրավական ու բարոյական իրավունք չունեին։ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը բացատրում է՝ հետագայում իրավապահ մարմինները գնահատական կտան՝ արդյոք կեղծ դիպլոմներով աշխատած մարդիկ որևէ մեկի կյանքին կամ առողջությանը վնաս հասցրել են, թե ոչ։
Իսկ խնդրի վերաբերյալ, մաշկաբան Կարեն Խուդաբախշյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է՝
«տույժ՝ 200 հազար դրամի չափով մարդու առողջության հետ խաղալու համար՞ ...
կոշկակար, վարսավիր, մատնահարդար ծաղկավաճառ, մրգավաճառ, թարթիչների լիցք անող, անգլերենի ուսուցիչ, դիզայներ, նախկին գուշակ, հագուստի մոդելավորող, ամուսնացած կին որը ունի հարուտ սիրեկան, ու եթե մտածում եք կատակ եմ անում ասեմ որ ոչ ես անձամբ գիտեմ այդպիսի մարդկանց ովքեր երկու շաբաթ գնում են դասերի մի բժիշկի մոտ որը բարոյական նորմերից իրեն զրկում է 500.000 դրամի համար ու սովորեցնում է տվյալ մարդկանց ներարկումային կոսմետոլոգիա ու այդ մարդիկ աջ ու ձախ խաղում են մարդկանց առողջության հետ ու այսքանից հետո 200.000 դրամ տուգանք՞
Ցավոք սրտի ահա այսպիսի վիճակ է տիրում Հայաստանում...»