Գրեթե 30 տարի Երևան-Սևան ճանապարհին գործող ու ամեն պահի փլուզման վտանգի առաջ գտնվող կամուրջը ՀՀ կառավարությունը հիմնովին վերանորոգել է․ այն արդեն դարձել է անվտանգ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերջին տարիներին ՀՀ կառավարությունը հսկայական աշխատանքներ է իրականացրել Հանրապետությունում ամբողջովին վնասված, վթարային իրավիճակում հայտնված, ամեն պահի փլուզման վտանգի առաջ կանգնած մեծ թվով կամուրջների վերանորոգման, որոշ դեպքերում էլ հին փտած հենասյուները նորով փոխարինելու աշխատանքներ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին կան մի քանի կամուրջներ, որոնց վրա մասնագետներն աշխատել են միայն սովետական տարիներին, և ԽՍՀՄ փլուզումից հետո ոչ մի անգամ որևէ կամուրջ հիմնովին մասնագիտական զննության չի անցել։
Պարզապես ճանապարհաշինարարները բավարարվել են կոսմետիկ վերանորոգմամբ և հին ասֆալտի վրա նոր ասֆալտ փռելով։
Եվ ինչքան էլ որոշ մարդիկ զանգվածային լրատվամիջոցներին մեղադրեն, թե ՀՀ կառավարության գովքն են անում, դա հաստատ արդար չէ․ լավին՝ լավ, վատին՝ վատ․ պետք է ներկայացվի իրականությունը։
Ու հիմա արդեն Երևան-Իջևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գտնվող սովետական տարիներից հայտնի կամուրջը հիմնովին վերանորոգվել է, այդ թվում՝ ամրացվել են հենասյուները։
Կամրջի վրա փոխվել են նաև ոռոգման համակարգերի խողովակները, հատուկ նյութերով պատվել են ամբողջ կամրջի հենասյուներն ու մինչ ասֆալտապատում անելը՝ նաև բետոնային ծածկը։
Ու հիմա, 30 տարի անց, կառավարության հոգածության արդյունքում, գոնե ըստ մասնագետների, մի 100 տարի կամուրջը այլևս խնդիրներ չի ունենա։
Հիմա արդեն երթևեկությունը նշված կամրջի 2 ուղղություններով բաց է։
Իսկ երբ ճանապարհաշինարարները կամուրջը հիմնանորոգում էին, այդ ողջ ընթացքում տեղում 24-ժամյա ռեժիմով ծառայություն են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ինչի արդյունքում էլ կամրջի վերանորոգման ողջ ընթացքում նշված վայրում ճանապարհատրանսպորտային որևէ պատահար տեղի չի ունեցել։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առաջիկայում կամրջի այդ հատվածում տեղադրվելու են արտաքին լուսավորման համար նախատեսված LED լույսեր։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի