211652_close_icon

Շենգավիթի նախկին թաղապետն ազատ արձակվեց. Կիրառվեց տնային կալանք

views-count592 դիտում article-date 18:36 07-08-2025
Դատարանը, նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի, մասնակիորեն բավարարելով Քննիչի միջնորդությունը՝ Ռազմիկ Մկրտչյանի նկատմամբ կալանքի երկարաձգման վերաբերյալ, որպես խափանման միջոց կիրառեց տնային կալանքը։ Այս մասին գրել է նրա պաշտպան Հրանտ Դադոյանը։

«Պաշտպանական կողմը հատուկ ընդգծում է, որ առաջադրված մեղադրանքը չի համապատասխանում Մկրտչյանի իրական գործողություններին։
Առաջիկայում, օրենքով սահմանված կարգով, հայտնի կլինեն փաստեր, որոնք կբացահայտեն դեպքի իրական դրդապատճառներն ու շահագրգիռ անձի հետապնդած վարքագիծը»,– գրել է նա։

Նմանատիպ նյութեր