ՔՊ-ականները հայց են ներկայացրել՝ ընդդեմ Վազգեն Սաղաթելյանի
Ալեն Սիմոնյանը դատի է տվել «Իմնեմնիմի» փոդքաստթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանին։ Ալեն Սիմոնյանը Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ներկայացված հայցադիմումով պահանջում է պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում։ «Դատալեքս»-ում առկա տեղեկության համաձայն՝ հայցադիմումը դատարան մուտքագրվել է երեկ՝ օգոստոսի 6-ին և նույն օրը մակագրվել դատավոր Արմինե Սաֆարյանին։
Դեռևս առկա չէ տեղեկություն՝ հայցը վարույթ ընդունելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Pastinfo-ն:
Վազգեն Սաղաթելյանի դեմ հայց ներկայացրել է նաև ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանը՝ պահանջելով հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, ինչպես նաև փոխհատուցում՝ 1 մլն դրամի չափով։ Այս հայցադիմումը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Սարգիս Արմենակյանին։
Նշենք, որ ՔՊ-ականների ներկայացված հայցերի առիթը եղել է «Իմնեմնիմի» փոդքաստի եթերում ՔՊ-ական պաշտոնյաների անձնական կյանքին վերաբերող և սիրային ենթադրյալ կապերի մասին հայտարարություն-բացահայտումները։ Ի դեպ, Վազգեն Սաղաթելյանն ինքը հենց հաղորդման ընթացքում դիրքորոշում էր ներկայացրել, որ որևէ անձի անձնական կյանքին անդրադառնալու ցանկություն երբևէ չի ունեցել, սակայն, նկատի ունենալով իշխանությունների կողմից Վեհափառ Հայրապետի, սրբազանների դեմ հայտարարությունները՝ իբրև կուսակրոնության հարցի վերաբերյալ, ստիպված է բացահայտել ՔՊ-ականների բարոյական կերպարը։