211652_close_icon

Մի ուղարկեք նման վիդեոներ, զզվում եմ. Բորիսը նամակների, Մերի Քոչարյանի հետ քիմիայի մասին

views-count1498 դիտում article-date 16:00 07-08-2025
Երիտասարդ դերասանների կյանքը մշտապես նրանց երկրպագուների ուշադրության կենտրոնում է։ «Թիվ-թվաբանության» հյուրն էլ սիրված դերասան Բորիս Մելքոնյանն է, որի գլխավոր դերերի ու աղջիկ խաղընկերների հետ հարաբերությունների մասին քննարկումները չեն դադարում։ Բորիսի կարծիքով՝ ամենասիրուն ժպիտն ունի դերասանուհի Մերի Քոչարյանը, և եթե նորից գլխավոր դեր ստանար, կուզեր, որ հենց Մերին լիներ խաղընկերը։

Մերի-Բորիս քիմիան միայն ֆիլմո՞ւմ է, թե՞ երկրպագուների կասկածներն իրական են, պատմում է Բորիսն ու թաքուն ակնարկում՝ անձնական կյանքի մասին հարցերն անպատասխան է թողնելու։

Փոխարենն անկեղծացել է և շոկային ինֆորմացիա հայտնել՝ իրեն սոցցանցերով ուղարկված տարօրինակ բնույթի վիդեոհոլովակների մասին։ Խոսել է տան փոքրը լինելու առավելությունների, կատարված երազանքների, կյանքի կտրուկ շրջադարձի մասին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր