Էներգետիկայի նախարարություն չունենալու հետևանքները. News.am
ՀՀ կառավարությունը 2019 թվականին կառավարության օպտիմալացման արդյունքում որոշում կայացրեց միավորել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) հետ։ Անունը շատ բարձր է հնչում, բայց այդ նախարարությունում երկրի էներգետիկ ողջ համակարգը կոորդինացնում է ընդամենը մեկ փոխնախարարի։ Ին՞չ շահեց դրանից պետությունը և ին՞չ կորցրեց։Շահեց կամ տնտեսեց մի քանի տասնյակ աշխատակիցների ստացած աշխատավարձը և ընթացիկ որոշ ծախսեր։ Այ թե ինչ կոցրեց՝ փորձենք կներկայացնել։
Նախարարության փակմամբ էներգետիկ համակարգը բառիս բուն իմաստով մնաց անտեր․ ին՞չ կարող է անել մեկ փոխնախարարը հսկա համակարգի զարգացման, պահպահնման, վերահսկման համար։ Անիմաստ է նշել, որ էներգետիկ համակարգը շատ բազմազան է՝ Ատոմայական, ջերմաէլեկտրակայան, հիդրոէլեկտրոկայան, բարձրաոլտ էլեկտրական ցանցեր, արևային կայաններ։ Կանգ առնենք վերջինիս վրա։ Այս համակարգը վերջին տարիներին բավականին մեծ առաջընթաց ապրեց և ներկայումս արևային կայանների արտադրած էլէներգիայի ծավալը ըստ մասնագետների՝ մոտենում է Ատոմայականի երկրորդ էներգաբլոկի արտադրած էլէներգիայի ծավալին։ Պատկերացնելու համար նշեմ, որ ԱԷԿ-ը ապահովում է ամբողջ հանրապետության պահանջարկի 40 տոկոսը։ Սակայն, ենթակառուցվածքների բացակայության կամ մաշվածության պատճառով արևային կայանների արտադրած էլէներգիան ամբողջությամբ հնարավոր չի լինում իրացնել, թեև այն համարվում է շատ էժան էներգիայի ստացման աղբյուր։ Էլ չենք խոսում այն մասին, որ կառավարությունն իր առջև նպատակ է դրել մինչև 2030-ը թվականը արևային կայանների արտադրած էլէներգիայի ծավալը ընդհանուր էներգահամարկագում հասցնել 15 տոկոսի։
Խոսելով արևային էներգիայի մասին, անհնար է չհիշատակել միջազգային մեծ ճանաչում ունեցող Մասդար ընկերության մասին, որը պետք է Թալինում 200 մեգավատ հզորությամբ արևային կայան կառուցեր։ Տարբեր կարծիքներ ու ենթադրություններ կան այս ծրագրի տապալման մասին, սակայն որևէ հստակ պատասխան չկա՝ որ՞ն էր պատճառը։ Հստակ պատասխան չկա, քանի որ հստակ պատասխանող էլ չկա․ նախագծի գործարկման սկզբում պետությունը հանդես էր գալիս հայտնի ԱՆԻՖ-ի անունից, այնուհետև դրա լուծարումից հետո ծրագրով զբաղվում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, հետո՝ ՏԿԵՆ-ը՝ փոխնախարարի դեմքով։ Այս պահին ո՞վ կարող է հստակ ասել ին՞չ փուլում է Մասդարի մոտ 200 միլիոն դոլարանոց ծրագիրը, ի վերջո ո՞վ է դրա անմիջական պատասխանատուն։
Ամեն անգամ կառավարությունը մի պատասխանատու է նշանակում՝ ինչու՞, որովհետև չկա հիմնական ոլորտային գերատեսչություն։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում: