«Առավոտ» օրաթերթի ձեռքից տարածքը խլող Առնակ Ավետիսյանը 35 մլն դրամ վարկ է հայտարարագրել․Արմլուր
Բանկի ֆինանսական հասրական պատասխանատուից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ դարձած Առնակ Ավետիսյանը, որպես իշախնությունների վստահորդ, փորձում է «hաշվեհարդար» լինել «Առավոտ» օրաթերթի հետ։
Բանն այն է, որ Պետգույքի կառավարման կոմիտեից media.am-ին հայտնել էին, որ 2013թ. օգոստոսի 22-ին «Առավոտ»-ի հետ կնքված պայմանագրի գործողության ժամկետը լրացել է։ Այս տարվա հունիսի 27-ին նրանք «Առավոտ»-ին ծանուցել են, որ անհրաժեշտ է սահմանված ժամկետում ներկայանալ Կոմիտե՝ պայմանագրի դադարեցման, հանձման-ընդունման և տարածքն ազատելու գործընթացներն իրականացնելու համար, սակայն «ընկերությունը չի իրականացրել սահմանված գործողությունները և մինչ օրս շարունակում է զբաղեցնել նշված տարածքը»:
Ով է «Առավոտ» օրաթերթի ձեռքից տարածքը վերցնելու գործընթացը իրականացնող Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը․
Առնակ Ավետիսյանը «Ջի-Էլջ-Իքս Մեդիա» ՓԲԸ-ի համահիմնադիր և ֆինանսական պատասխանատուն է եղել, ապա «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ում բիզնեսի կառավարման վարչության մասնագետ։
2018 թվականից հետո կարիերայի աճ գրանցած Առնակ Ավետիսյանը նշանակվեց ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ։
2018 թվականի հեղափոխությունից հետո Առնակ Ավետիսյանը ձեռք է բերել բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում Երևան քաղաքում։ Մինչ այս Ավետսիյանը բնակարան ուներ 1998 թվականին ձեռք բերված Կոտայքի մարզի Աբովյան համայնքում։
Տրանսպորտային միջոցներ Կոմիտեի նախագահը չի հայտարարագրել։
Առնակ Ավետիսյանի բանկային հաշիվների մնացորդները տարեսկբին կազմել են 354 հազար դրամ, սակայն տարեվերջին զրոյացել են։ Կանխիկ դրամական միջոցներ չի հայտարարագրել։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 28 մլն 440 հազար դրամ, որից 14 մլն 462 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է Պետական գույքի կառավարման կոմիտեից։ Ավետիսյանը ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեից ստացել է աշխատանքի վարձատրություն 2 մլն 544 հազար դրամ որպես եկամտային հարկի վերադարձ։
հաշվետու ժամանակահատվածի եկամուտներից գրեթե 11 մլն 433 հազար դրամը վարկ է ՀՀ տարբեր բանկերից և ստացված փոխառություն է անհատներ Ջոմարդյան Հովհաննեսից և Ղուլյան Գերասիմից։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 35 մլն 20 հազար դրամ, որից 24 մլն 467 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Առնակ Ավետիսյանը վարկերի մարմանն ուղղել է 7 մլն 943 հազար դրամ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում