211652_close_icon
views-count1576 դիտում article-date 10:26 17-10-2024

ՀՖՖ-ն արձագանքել է Բերեզովսկու՝ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում հնարավոր նշանակման մասին լուրերին. ArmSport.am

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը «Матч ТВ»-ին ասել է, որ ֆեդերացիան չի ցանկանում քննարկել ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուների մասին լուրերը։

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի մեկնաբանում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում այս կամ այն մասնագետի նշանակման հետ կապված տարաբնույթ լուրերը»,- ասել է Կարապետյանը «Матч ТВ»-ին։

Հիշեցնենք, որ կիրակի օրը՝ հոկտեմբերի 13-ին, Ալեքսանդր Պետրակովն ազատվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ ազգային հավաքականը կարող է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին։

Նմանատիպ նյութեր