211652_close_icon

Պետությանը պատճառված վնասից 348 մլն դրամը վերականգնվել է

views-count1330 դիտում article-date 11:34 06-08-2025
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում սպորտային ակումբի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտը թաքցնելու և այդ ընկերությունների հաշվարկ-հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 348 մլն 685 հզր 602 ՀՀ դրամը։

Այս մասին տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեն:
 
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Նմանատիպ նյութեր