211652_close_icon

Քննարկվել են ՀԲ-ի հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը

views-count457 դիտում article-date 19:57 05-08-2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է Ֆաբրիցիո Ձարկոնեին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու պաշտոնում:

Զրուցակիցները քննարկել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Մհեր Գրիգորյանն այդ համատեքստում շեշտել է ՀԲ հետ համագործակցության կարևորությունը առանցքային բարեփոխումների իրականացման շրջանակներում՝ մասնավորապես ընդգծելով ՀԲ փորձագիտական ներուժի կիրառման անհրաժեշտությունը հանրային կառավարման բարեփոխումների և ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերի իրականացման գործընթացում:

Նմանատիպ նյութեր