211652_close_icon

Քաղաքացիները ողջունում են ապօրինի կառույցների քանդումը․ «Ժողովուրդ»

views-count658 դիտում article-date 09:53 05-08-2025
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի կենտրոնում վերջին շաբաթներին ակտիվորեն քանդվում են տարիներ առաջ կառուցված ապօրինի շինություններ։ «Ճարտարապետական ժառանգությունից» մնացած կրպակներն ու կցակառույցները հերթով հեռանում են՝ տեղը զիջելով անցորդին։

Ավելին` մեկնարկած այս գործընթացի արդյունքում գրեթե չեն իրականացվում ապօրինի նոր կառուցապատումներ` վախենալով, որ դրանք կհավասարվեն հողին, ինչպես տարբեր թաղամասերում տարիներ շարունակ կանգնած ապօրինի կառույցները:

Տարբեր հարցումներով, քաղաքապետ Տիգրան Ավինյանի այս նախաձեռնությունը՝ իբրև փոփոխություն, քաղաքացիների մեծ մասը նկատել է և հիմնականում դրական է գնահատում՝ «վերջապես քաղաքը սկսում է մաքրվել» տրամադրությամբ։ Նկատենք, որ քանդում են ոչ թե նոր կառուցվածները, այլ տարիներով մոռացվածը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր