211652_close_icon

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը ՍՊՈՐՏ

views-count694 դիտում article-date 15:20 02-08-2025
Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։

Վիճակահանությունը տեղի կունենա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։

Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ Աշխարհի առաջնության միջմայրցամաքային անցումային հանդիպումները կանցկացվեն 2026 թ. մարտին։

ԱԱ-2026-ը տեղի կունենա հունիսի 11-ից հուլիսի 19-ն՝ ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։

Մրցաշարին առաջին անգամ կմասնակցի 48 հավաքական։

Նմանատիպ նյութեր