211652_close_icon

Մինչ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնում է, թե Երևանում ճանապարհները իդեալական են և վարորդների համար անցանելի, քաղաքացիների մեծ մասն այն կարծիքին է, որ քաղաքապետարանում «խիյարը թարս է բուսնում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count26000 դիտում article-date 23:01 31-07-2025
Վերջին օրերին Երևանում երթևեկությունը կարելի է ասել կաթվածահար է եղել։ Պատճառը ոչ միայն Երևանի քաղաքապետարանի որոշ «վայ» պաշտոնյաների մտահղացումներն են՝ իբրև թե տրանսպորտը բարելավում են՝ բազմաթիվ փողոցներ դարձնելով կամ միակողմանի, կամ միայն քաղաքային տրանսպորտի համար է բաց, ու այդ ամենը զայրույթ է առաջացնում վարորդների մոտ, ովքեր ամենաքաղցր խոսքերն են հղում մտահղացման հեղինակներին։

Իսկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը արդարանում է, թե այդ ամենը արվում է մայրաքաղաքում երթևեկությունը կարգավորելու համար, սակայն արի ու տես՝ քաղաքացիների մեծամասնության մոտ այն կարծիքն է, որ իրոք Երևանում «խիյաը թարս է բուսնում»։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երթևեկությունը կարգավորելու համար թիվ մեկ կարևոր խնդիրներից մեկը բարեկարգ, ասֆալտապատ ճանապարհ ունենալն է, մինչդեռ մեկ տարուց ավելի է Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել խոշոր փլուզում ու դեռ այն ժամանակ Երևանի քաղաքապետարանի ու Էրեբունու թաղապետարանի պաշտոնյաները խոստացան, որ մի քանի շաբաթների ընթացքում փլուզման հետքն անգամ չի երևա, սակայն այս դեպքում էլ երևանցիները կրկին այն կարծիքին են, որ դարձյալ «խիյարը թարս է բուսնում»։

Մինչ Երևանի քաղաքային իշխանությունը իբրև թե աշխատանքներ է կատարում Դավիթ Բեկ փողոցի այդ հատվածում փլուզման հետևանքները վերացնելու և ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ, նշված հատվածից մի քանի մետր հեռավորության վրա հասունանում է ճանապարհի նոր փլուզման վտանգ։

Հիմա մնում է, որպեսզի քաղաքային իշխանությունը, Էրեբունու թաղապետարանը այդ խնդիրը կարճ ժամանակում լուծեն, ինչպես նաև մեկ տարի առաջ փլուզված ճանապարհը վերականգնեն ու եթե արդարացնեն իրենց, կարելի է ասել՝ «խիյարը թարս չի բուսնում»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր