Վրաստանի տնտեսությունն աճել է
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական գնահատականների համաձայն՝ 2025 թվականի հունիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 6.3 տոկոս, իսկ 2025 թվականի առաջին վեց ամիսների միջին տեմպը որոշվել է 8.3 տոկոս, գրում է aliq.ge-ն:
2025 թվականի հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճին զգալիորեն նպաստել են հետևյալ ոլորտները՝ տեղեկատվություն և կապ, արտադրություն, ֆինանսական և ապահովագրական գործունեություն, տրանսպորտ ու պահեստավորում և առևտուր։
Նվազման միտում է նկատվել շինարարության և էներգետիկայի ոլորտներում։