211652_close_icon

Տեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նիստը

views-count787 դիտում article-date 22:30 31-07-2025
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նիստը։

Նիստի ընթացքում քննարկվել է «Հայաստանի Հանրապետությունում 2023-2025 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» շրջանակում 2024 թվականին իրականացված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել թրաֆիքինգի զոհերի նույնականացման և ուղղորդման համակարգերի բարելավման ուղղությամբ ընթացիկ աշխատանքներին։

Խորհրդի անդամները մտքեր են փոխանակել ՀՀ միգրացիոն իրավիճակի փոփոխման միտումների և դրանց արդյունքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման տեսանկյունից ծագող ռիսկերի վերաբերյալ։ Արձանագրված խնդիրների արդյունավետ հասցեագրման նպատակով փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։

 

Նմանատիպ նյութեր