1355 դիտում
12:57 22-04-2019
Գործադիրը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի մեխանիզմները բարելավելու օրենքի նախագիծ է մշակել
ՀՀ կառավարությունը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի մեխանիզմները բարելավելու օրենքի նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով:
«[url=https://armenpress.am/arm/news/972150.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 22-ին Ազգային ժողովում «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:
«Առաջարկված փոփոխություններն ու լրացումներն առնչվում են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բնագավառում նոր մեխանիզմների ներդրման, պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների միջև հարաբերությունների կարգավորման, առկա կառուցակարգերի ամրապնդման հարցերին: Փոփոխությունները ոչ միայն կնպաստեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բնագավառում օրենսդրության կատարելագործմանը, այլև կբարձրացնեն հարակից ոլորտների օրենսդրության և օրենքների կիրառման արդյունավետությունը, կսահմանեն համագործակցության հստակ շրջանակ զոհերի, այդ թվում՝ երեխա զոհերի հայտնաբերման, նույնացման, աջակցության և պաշտպանությանն ուղղված միջոցառումների արագ և արդյունավետ կազմակերպելու համար»,- ասաց Գասպարյանը:
Փոխնախարարը նշեց, որ օրենքի նախագծի ընդունումը բյուջեի վրա լրացուցիչ ծախսեր չի ավելացնում կամ չի նվազեցնում եկամուտները:
Նմանատիպ նյութեր
2298 դիտում
12:05 01-02-2018
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ՝ 2017թ.-ին մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի աշխատանքների մասին
1134 դիտում
19:54 11-06-2019
Կառավարությունում կայացել է ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նիստը
Այս բաժնից
1294 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
847 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար