211652_close_icon

Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոցը մարդաշատ էր․ պապիկներին ու տատիկներին նվերներ փոխանցեց նրանց մշտական հովանավորը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count16322 դիտում article-date 16:17 31-07-2025
Հուլիսի 29-ին Աբովյան քաղաքում գործող «Նարեկ» ծերանոցի առօրյան տարբերվում էր մյուս օրերից։ Ծերանոցին արդեն հարազատ դարձած Քրիստինե Պողոսյանը կրկին այցելել էր՝ տարեցներին նվիրելու սեր, ջերմություն, բազմաթիվ նվերներ։ Միջոցառմանը ներկա էին նաև Վրիժառու մահապարտներ և Խաչակիրներ ջոկատի հիմնադիր հրամանատարներ Արթուր Վարդանյանը և Սարգիս Պողոսյանը։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Ք․ Պողոսյանը ասաց․

«Նմանատիպ միջոցառումներ կազմակերպում եմ արդեն երկար տարիներ և հիմնականում այցելում եմ ծերանոցներ, քանի որ մեր տատիկ, պապիկները մեր հոգատարության և ջերմության կարիքը ավելի շատ ունեն։ Սա էլ հերթականն է և հույս ունեմ, որ դեռ երկար տարիներ պետք է շարունակեմ սկսածս գործը»։

Զրուցեցինք նաև ծերանոցի տնօրեն տիկին Շողիկ Միքայելյանի հետ ով ասաց, որ ծերանոցը չունի պետական ոչ մի ֆինանսավորում և իրենք են բարերարների ու իր ընտանիքի անդամների շնորհիվ կարողանում ապահովել կենցաղային պայմանները, հոգալ սննդի ծախսերը և այլն։

Շ․ Միքայելյանը նշեց, որ շենքը ունի նորոգման կարիք, ունեն բազմաթիվ դիմողներ, որ գան բնակվեն այդտեղ, սակայն իրենք ուզում են փոքր-ինչ բարելավել պայմանները, հետո արդեն ընդունելություն կազմակերպել։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր