211652_close_icon

ՀՀ նախագահը այցելել է Կապանի օդանավակայան, ծանոթացել տեխնիկական զինվածությանը

views-count2356 դիտում article-date 22:26 29-07-2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիքի մարզային այցի ընթացքում՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի և Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի ուղեկցությամբ, շրջայց է կատարել Կապանում։

Կապանի համայնքապետը նախագահին ներկայացրել է քաղաքային ենթակառուցվածքների բարեկարգման ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև Կապանի նոր կառուցվող քաղաքապետարանի վարչական շենքի շինարարության ընթացքի վերաբերյալ մանրամասներ։

Շրջայցի ավարտին նախագահն այցելել է նկարիչ Հրանտ Դանիելյանի նորաբաց տուն-թանգարան, ծանոթացել արվեստագետի ստեղծագործական ժառանգությանը։

ՀՀ նախագահը նաև այցելել է Կապանի օդանավակայան, ծանոթացել վերջինիս աշխատանքին, տեխնիկական զինվածությանն ու կահավորմանը։

Նմանատիպ նյութեր