Հիշեցում քաղաքացիներին․ անտառներում հրդեհավտանգ շրջան է, պահպանե՛ք կանոնները, փրկե՛ք բնությունը
Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ն անտառային տարածքներում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան: Խնդրում ենք լինել առավել զգոն, հոգատար և հետևողական՝ միասին կանխելու անտառային հրդեհների առաջացումը: Խնդրում ենք հետևել այս պարզ, բայց կարևոր խորհուրդներին.
Հիշե՛ք, որ անտառը միայն բնություն չէ, այն մեր ազգային հարստությունն է, իսկ անվտանգությունը՝ առաջնահերթություն:
- մի՛ գցեք գետնին այրվող լուցկի և չմարված ծխախոտի մնացորդ
- մի՛ վառեք խարույկ չնախատեսված վայրերում
- մաքրե՛ք շրջակայքը շշերից, ապակու կտորներից, քանի որ դրանք կարող են արևի ճառագայթները կենտրոնացնել մեկ կետի վրա և դառնալ հրդեհի պատճառ
- մի՛ թողեք տարածքում դյուրավառ նյութեր և դրանցով ներծծված լաթեր
- միշտ համոզվե՛ք, որ անտառը լքելուց խարույկը լիովին մարված է
- անտառամերձ տարածքներում մի՛ կատարեք չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից)։
Հիշե՛ք, որ անտառը միայն բնություն չէ, այն մեր ազգային հարստությունն է, իսկ անվտանգությունը՝ առաջնահերթություն: