211652_close_icon

Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել Ազատ Արշակյանի դեմ

views-count868 դիտում article-date 18:13 28-07-2025
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի դեմ` պահանջելով վերջինիս կողմից արված հայտարարությունների հրապարակային հերքում և 6 մլն դրամ փոխհատուցում զրպարտության համար։

Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Սամվել Կարապետյանը զրպարտություն է որակել Ազատ Արշակյանի՝ հուլիսին մի քանի հարցազրույցներում հնչեցրած մտքերն առ այն, որ «Սամվել Կարապետյանը գործում է Հայաստանի Հանրապետության դեմ, իր կուլտուրան կողոպտելն է, հարկեր չի վճարում»։

Նմանատիպ նյութեր