211652_close_icon

«Աէրոֆլոտ»-ի տեղեկատվական համակարգերը խափանվել են. չեղարկվել են չվերթներ

views-count2293 դիտում article-date 12:08 28-07-2025
Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը երկուշաբթի՝ հուլիսի 28-ի առավոտյան, հայտնել է, որ իր տեղեկատվական համակարգերը խափանվել են, հայտնում է dw.com-ը։

«Դրա հետ կապված՝ սպասվում է թռիչքների ժամանակացույցի հարկադիր փոփոխություն, այդ թվում՝ հետաձգման և չեղարկման միջոցով», - ասվում է ընկերության հայտարարության մեջ։
«Աերոֆլոտ»-ը խնդրել է ուղևորներին հետևել օդանավակայանների կայքերում և տեղեկատվական տախտակներում հայտնվող տվյալներին, ինչպես նաև օդանավակայանի բարձրախոսներով հնչող հայտարարություններին։ Ընկերությունը հավելել է, որ աշխատում է նվազագույնի հասցնել արտադրական թռիչքային պլանի կատարման ռիսկերը և հնարավորինս շուտ վերականգնել իր ծառայությունների գործունեությունը։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝  Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայնում կրկին կոլապս է. «Աերոֆլոտ»-ի տասնյակ չվերթները չեղարկվել և հետաձգվել են համակարգային լուրջ խափանման պատճառով:

Նմանատիպ նյութեր