211652_close_icon

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Ծերենցի փողոցի մի հատվածում «ՀԷՑ»-ի փնթի ու կիսատ աշխատանքի հետևանքով առաջացել են «մինի խրամատներ»․ բնակիչները պահանջում են «ՀԷՑ»-ից՝ տեր կանգնել խոստմանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count2674 դիտում article-date 19:36 27-07-2025
Արդեն շուրջ 2 ամիս է Երևան քաղաքի Ծերենցի փողոցի մի հատված ինչպես բնակիչները նշեցին վերածվել է «մինի խրամատների», քանի որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցները անցկացրել է էլեկտրալար, որի համար փորված փոսը մոռացության են մատնել և չեն ասֆալտապատել՝ ի տարբերություն փողոցի մյուս մասի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անձրևաջրերը հոսանքի բաշխիչ կայանից միչև Շահումյան 4-րդ փողոց քշել տարել են փոսում եղած ավազը, քարերը, իսկ փոսում արդեն տեսանելի է էլեկտրալարը։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչները ասում էին․ «Մեր փողոցի՝ մոտ 50 մետր երկարությամբ հատվածը արդեն ավելի քան երկու ամիս է գտնվում անմխիթար վիճակում։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն այս հատվածում իրականացրել է էլեկտրալարերի անցկացման աշխատանքներ, քանդել է ասֆալտապատ ճանապարհը, սակայն աշխատանքներն ավարտելուց հետո տարածքը չի ասֆալտապատել։ Բնակիչների համար սա ոչ միայն անհարմարություն է՝ փոշու, ցեխի ու դժվարանցանելիության պատճառով, այլև վտանգ՝ հատկապես երեխաների, տարեցների ու մեքենաների համար։ Լիովին անտեսված վիճակը վկայում է անպատասխանատու մոտեցման մասին։ Տարիներ առաջ մենք ենք բնակիչներով այս ճանապարհը ասֆալտապատել։ Տարածքը մնում է բաց, փոսերով ու անբարեկարգ։ Մենք, որպես բնակիչներ, պահանջում ենք, որ «ՀԷՑ»-ը վերականգնի քանդված ճանապարհը, վերականգնի ասֆալտը և վերադարձնի տարածքը իր սկզբնական վիճակին։ Սա համայնքային խնդիր է, և մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում դիմել նաև համապատասխան պետական կառույցներին ու քայլերին»։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր