211652_close_icon

Ակումբի գույներին համահունչ․ ինչ մեքենայով է Մխիթարյանը ժամանել «Ինտեր»-ի մարզմանը (տեսանյութ)

views-count613 դիտում article-date 12:00 27-07-2025
Միլանի «Ինտերը» սոցիալական ցանցերում հրապարակել է լուսանկարներ արձակուրդից վերադարձած խաղացողներից, որոնց թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։

Մխիթարյանը «Ինտերի» մարզաբազա է ժամանել կապույտ Mercedes-ով՝ համահունչ ակումբի ավանդական գույներին՝ իր հետ մարզմանը բերելով նաև թիմի շվեյցարացի դարպասապահ Յան Զոմերին։

Նշենք, որ 2025/26 մրցաշրջանի մեկնարկից առաջ «ներաձուրիները» կանցկացնեն երեք ընկերական հանդիպում՝ մրցելով «Մոնակոյի», «Մոնցայի» և «Օլիմպիակոսի» հետ։

Տեսանյութը՝ թելեգրամյան ալիքում։

Նմանատիպ նյութեր