211652_close_icon

Ես շարունակելու եմ տեսնել ոչ թե լույսը փակող ճաղավանդակը, այլ՝ ճաղերի հետևում շողացող արևը. երեկ այդ արևը դուք էիք. Արմեն Աշոտյան

views-count1951 դիտում article-date 19:55 26-07-2025
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել ծննդյան օրվա առիթով ստացած շնորհավորանքների համար։

«Սիրելի ընկերներ, ծանոթ եւ անծանոթ մարդիկ,

Շնորհակալ եմ ձեր մաղթանքների, շնորհավորանքների, ընկերության, ուշադրության եւ կարոտի համար։

Ձեր շնորհիվ երեկ ինձ համար մի քիչ քաղցրացավ մեզ հետապնդող դառը իրականությունը։

Ինչպես դեռ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մենախցից եմ գրել, ես շարունակելու եմ տեսնել ոչ թե լույսը փակող ճաղավանդակը, այլ ճաղերի հետեւում շողացող արեւը։

Երեկ այդ արեւը դուք էիք։

Ուզում եմ ձեր ճառագած ջերմության մի մասը փոխանցել այս պահին քաղաքական հետապնդման ենթարկվող բոլոր բանտարկյալներին։

Հարգանքով,

Ձեր Արմեն»,- նշել է Աշոտյանը։

Նմանատիպ նյութեր