211652_close_icon

Վարդուհի Վարդանյանի հետ կոնֆլիկտ ունեի, իսկ քննադատողներն ինձ ուժ են տալիս. Գայա Արզումանյան

views-count2125 դիտում article-date 12:26 26-07-2025
Հայկական շոուբիզնեսում այլևս մրցակցություն չկա, ոչ էլ երգեր, որոնք երկար կյանք կունենան, Թիվ-թվաբանության ընթացքում ասում է Գայա Արզումանյանը: 

Նրա համար Հայաստանի լավագույն ձայնը Ռազմիկ Ամյանն է, իսկ վատագույն հիշողությունը կապված է լուսահոգի Վարդուհի Վարդանյանի հետ. տարիներ առաջ տեղի ունեցած կոնֆլիկտը Գայան հիմա ժպիտով է հիշում:

Դեմքին ժպիտ է գալիս նաև, երբ հիշում ու պատմում է տատիկի հերոսության մասին. արցախյան առաջին պատերազմի հերոսներից է, թիկունքում զինվորներին արյուն տալով է մահացել:

Գայա Արզումանյանը երգում է ամենահին օրորոցայիններից մեկը, որ տատիկներից է լսել, և պատմում՝ ուզու՞մ է ամուսնանալ, թե ոչ: Պատասխանում է իրեն քննադատողներին և պատմում իր ամենածանր ու քարառատ զգեստի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր