211652_close_icon

Գեորգի Հարությունյանը նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերում

views-count574 դիտում article-date 19:15 25-07-2025

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Պուշկաշ Ակադեմիան» մրցակցի դաշտում 2-3 հաշվով պարտվել է Լիմասոլի «Արիսին»։

Հունգարական ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը փոխարինվել է 72-րդ րոպեին։ Նա նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերում։

Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին։

Նմանատիպ նյութեր