211652_close_icon

Գյումրու Վարդանանց հրապարակում Վարդավառի մեծ միջոցառում չի կազմակերպվի, քանի որ Միքայել Սրբազանը կալանավորված է

views-count1348 դիտում article-date 10:13 25-07-2025
Գյումրու Վարդանանց հրապարակում Վարդավառի մեծ միջոցառում չի կազմակերպվի, քանի որ Միքայել Սրբազանը կալանավորված է։

«Սիրելի հայրենակիցներ: Այս տարի Գյումրու քաղաքապետարանի հետ պլանավորել էինք Քրիստոսի Պայծառակերպության տոնը և Վարդավառը նշել մեծ շուքով ու յուրահատուկ լուծումներով, որը զբոսաշրջիկների մեծ հոսք կապահովեր Գյումրի:

Սակայն հաշվի առնելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի քաղաքական բանտարկությունը և համարելով քրիստոնեական սույն տոնը տվյալ ժամանակահատվածում առանց մեր սրբազանի ներկայության տոնելը անպատեհ և հավատավոր հոտին ոչ վայել, մենք որոշել ենք զերծ մնալ Գյումրու Վարդանանց հրապարակում Վարդավառի մեծ միջոցառում կազմակերպելուց:

Մեր համաքաղաքացիներին և Գյումրիի հյուրերին հորդորում ենք մասնակցել Քրիստոսի Պայծառակերպության տոնի Սուրբ պատարագին հայրաքաղաքի եկեղեցիներում, իսկ Վարդավառը տոնել բակերում և թաղերում այնպես, ինչպես եղել է միշտ:

Աստված պահապան Միքայել և Բագրատ սրբազաններին:

Ազատություն հոգևոր հայրերին»,- այս մասին հայտարարել է պրոդյուսեր, Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը։

Նմանատիպ նյութեր