211652_close_icon
views-count8469 դիտում article-date 23:16 11-04-2016

Հռոմի պապը պատարագ կմատուցի Գյումրու Վարդանանց հրապարակում. Aravot.am

Հունիսի 24-26-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի,Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով Հայաստան այցելող Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կայցելի նաև Գյումրի: Այսօր Գյումրիում է եղել Հռոմի պապի պատվիրակությունը՝ կարդինալներ, մամլո դիվանի պատասխանատուն, որոնք տեղի հոգևոր ու մարզային իշխանությունների հետ քննարկել են պապի այցի հետ կապված կազմակերպչական բնույթի հարցեր: Նշենք, որ Գյումրիում լինելու ցանկություն հայտնել է անձամբ Հռոմի պապը. քանի որ Շիրակի մարզում կա մեծ կաթողիկե համայնք. ըստ հայ կաթողիկե առաջնորդարանի տեղեկությունների, այս մարզն ունի 13 կաթողիկե համայնք, կաթողիկեների ընդհանուր թիվը Շիրակի մարզի գյուղերում մոտ 10 հազար է, իսկ Գյումրիում անցած տարի բացվեց հայ կաթողիկե «Սրբոց նահատակաց» եկեղեցին, որը Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի ու Արեւելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդանիստը կամ մայր եկեղեցին է: Մանրամասներն` [url=http://www.aravot.am/2016/04/11/678642/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր