211652_close_icon

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

views-count2794 դիտում article-date 10:43 25-07-2025
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 25-ին և 28-29-ին կեսօրից հետո, 26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 25-29-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում հուլիսի 25-ին երեկոյան ժամերին, 26-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Հուլիսի 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում հուլիսի 25–ի ցերեկը կլինի 35-37 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +28...+30 աստիճան։

Նմանատիպ նյութեր